Վարկյաններ առաջ. ՀՐԱՇՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀՐԱՇՔ. Հայեր գոռացեք ՈՒՌԱԱԱԱ. Եվրոխորհրդարանը նոր էս ինչ ասեց ԼՂՀ-ի վերաբերյալ

11-2-752x432

Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Ադրբեջանի մաս չի հանդիսանում եւ երբեք չի լինի: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է վերջ տալ այնպես գործելուն, ասես իրականությունն այլ է:  «Եթե դու ագրեսիվ պատերազմ ես սկսում եւ պարտություն ես կրում, չի կարելի վերադառնալ նրան, ինչ կար մինչ այդ: Հակառակ դեպքում Կալինինգրադը մինչեւ հիմա Քյոնիկսբերգ կկոչվեր», — ընդգծել է Ֆրանկ Էնգելը:

Անդրադառնալով այն հարցին, թե երբ վերջապես Եվրոպական խորհրդարանը հանդես կգա հստակ եւ հասցեական հայտարարությամբ, որը կդատապարտի ադրբեջանական զինված ուժերի բռնության պարբերական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ, Ֆրանկ Էնգելն ասել է.  «Եվրոպական խորհրդարանը հստակ դիրքորոշում է հայտնել ընթացիկ տարվա ապրիլին, բայց խորհրդարանականների մեծամասնությունը դեռ պետք է առերեսվի փաստերին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին` Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել: Շատ եվրոպացի պատգամավորներ   (Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Կիպրոսից, այդ թվում նաեւ` լյուքսեմբուրգցի խորհրդարանական Ֆրանկ Էնգելը), երկար տարիների ընթացքում առաջին անգամ կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ պատժամիջոցներ կիրառել Բաքվի վարչակարգի նկատմամբ:

Be the first to comment on "Վարկյաններ առաջ. ՀՐԱՇՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀՐԱՇՔ. Հայեր գոռացեք ՈՒՌԱԱԱԱ. Եվրոխորհրդարանը նոր էս ինչ ասեց ԼՂՀ-ի վերաբերյալ"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել