ԲՐԱՎՈ,,,ԿԵՑՑԵՍ…ՈՒՂՂԱԿԻ ՑՆՑՈՂ Է,այն ինչ արեց հայ մարզիկը ադրբեջանցու հետ ուղղակի ՀՐԱՇՔ Է

1497867066_48

Խառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակիչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես է եկել արցախցի Վարդան Ասատրյանը՝ մենամարտելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ:
Ասատրյանը հենց 1-ին ռաունդում տապալել է մրցակցին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ: Հաղթանակից հետո Ասատրյանը ռինգ է դուրս բերել Արցախի դրոշն ու պահել այն գլխավերևում: Ադրբեջանցի մրցակիցն այդ ժամանակ ռինգ դուրս չի եկել։
«Ես այս դրոշը բարձրացնելու եմ աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ էլ լինեմ։ Մենք պարտվելու իրավունք չունենք: Պետք է գիտակցենք սա ու ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար»,- ասել է Ասատրյանը մենամարտից հետո:
Որոշ ժամանակ առաջ Ասատրյանն իր հաղթանակներից մեկը նվիրել էր Արցախին, որն առաջացրել էր ադրբեջանցիների զայրույթը:

Be the first to comment on "ԲՐԱՎՈ,,,ԿԵՑՑԵՍ…ՈՒՂՂԱԿԻ ՑՆՑՈՂ Է,այն ինչ արեց հայ մարզիկը ադրբեջանցու հետ ուղղակի ՀՐԱՇՔ Է"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել