Մի քանի օր առաջ ես կորցրեցի իմ iPhone-ը, սակայն այն ինձ վերադարձրեցին. ՍԱ կարդալուց հետո կհասկանաք, որ ազնիվ մարդիկ դեռևս մնացել են

1-270-678x355

Մի քանի օր առաջ ես կորցրեցի իմ iPhone-ը և փորձում էի զանգել, որպեսզի գտնողը պատասխաներ և ինձ վերադարձներ հեռախոսս:
Սակայն իմանալով, որ հեռախոսն ընդամենը 10 տոկոս լիցքավորում ունի և շատ շուտով կանջատվեր, ես հասկացա, որ չեմ կարողանա անգամ զանգել հեռախոսիս և խնդրել գտնողին հետ վերադարձնել:
Միայն այն մտքից, որ հեռախոսիս հետ միասին ես կորցրել եմ իմ առաջին երեխայի լուսանկարները և նրա մասին տեսանյութը, սիրտս պարզապես կտոր կտոր էր լինում: Ես փորձեցի զանգահարել հեռախոսի վաճառքի խանութին պատկանող գրասենյակ, որպեսզի իմանայի, արդյոք ինչ-որ մեկը վերադարձրել է այն:

Ես հոգուս խորքում հավատում էի, որ գտնողն այն կվերադարձնի և ի զարմանս ինձ` գրասենյակից պատասխանեցին, որ այդպիսի մի քանի հեռախոսներ կան: Հաջորդ օրն աշխատանքից հետո ես վազեցի գրասենյակ: Գրասենյակի Արթուր անունով աշխատակիցը գտել էր այն և պահպանել ինձ համար:

Գտնելով նրան` ես ցանկանում էի նրան պարգևատրել, սակայն նա հրաժարվեց` ասելով, որ միայն շնորհակալությունը բավարար է: Նրա պատասխանն ինձ ապշեցրեց, և ես ամեն գնով ցանկացա օգտակար լինել նրան:
Ես զանգահարեցի կենտրոնական գրասենյակ և պատմեցի նրա արարքի մասին` միաժամանակ հիացմունքս հայտնելով: Ես հույս ունեմ, որ նրան կխրախուսեն: Նախկինում ես վատ փորձառություն ունեի: Շատ հաճախ մարդիկ իմ քթի տակից գողանում էին իմ իրերը, ուստի ես չէի հավատում, որ Արթուրի պես մարդիկ կհանդիպեն ինձ:
Նյութը հրապարակման պատրաստեց Good-Info.am-ը

Be the first to comment on "Մի քանի օր առաջ ես կորցրեցի իմ iPhone-ը, սակայն այն ինձ վերադարձրեցին. ՍԱ կարդալուց հետո կհասկանաք, որ ազնիվ մարդիկ դեռևս մնացել են"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել