Շտապ. Ցավակցում ենք Սեյրան Օհանյանին նա…Ի՞նչ է պատահել…

1498539968_92

Շտապ. Ցավակցում ենք Սեյրան Օհանյանին նա… Ոչ ոք չի կարող մեղադրել Սեյրան Օհանյանին, որ նա քաղաքական դաշտում ուզում է ստեղծել իր ուրույն տարածքը՝ քաղաքական խաղացողներով:

Խաղացողներին ևս չանդրադառնամ, որովհետև թիմ ասած հասկացությունը դարձել է քաղաքական կատեգորիա և չեմ զարմանա, երբ ասենք մի ֆուտբոլային թիմ էլ իրեն հայտարարի դաշինք: Նույն հարցի շուրջ նեղացածները հավաքվում ու իրենց անվանում են դաշինք՝ թիրախ ընտրելով հակառակ կողմին, հուսալով, որ հակառակ կողմը իրենց դուրս չի թողնի հետագա կարուսելային երանելի պտույտից:
Սեյրան Օհանյանի պարագան մի քիչ այլ է: Հայկական ասացվածք կա՝ այսինչի հետ հաց եմ կտրել, չեմ կարող նրա նկատմամբ վատը անել: Սեյրանը, կարծում եմ, գոնե մեկ անգամ հաց կտրած կլինի Սերժ Սարգսյանի հետ: Ընթերցողը հիմա մտովի պատկերացնում է այն բոլոր բարիքները, որոնցից օգտվել է Սեյրան Օհանյանը:

Այդ մասը կթողնեմ ընթերցողի իմացական ու չիմացական երևակայությանը ու կանցնեմ առաջ: Հիմա Օհանյանն իր թիմով բոլորովին այլ խնդիր ունի: Այդ խնդիրը ոչ թե իշխանության, Սերժ Սարգսյանի, այլ հանրության հետ է:
Սեյրանին ավելի ծանր խնդիր ունի… Հիմա, Սեյրան ջան, ո՞նց ես կարողանալու հանրությանը համոզել, որ դու պայմանավորվածության ֆոնի վրա չես լույս աշխարհ եկել: Արքայավայել ապրել, դրախտային ծաղիկների առէջներում ննջել, թագավորական պալատներում ճեմել ու եկել ասում ես, որ դու պայքարում ես այն իշխանության դեմ, որը քեզ հնարավորություն է տվել վարդի պես փթթել…
Հանրությանը, մարդկանց բանի տեղ չդնելն է երևի այդ համոզմանը բերել… Չեք մոռացել երևի, թե ինչ «քնքշությամբ, սիրով ու անսահման հոգատարությամբ էիք» ընդունում խաղաղ ժամանակներում զոհված մեր զինվորների մայրերին ու նրանք մինչ այսօր չգիտեն՝ ինչու՞ մարեցին իրենց ճրագները:

… Ու խաղաղ հեռացար: Հեռացար, որ նորից հայտնվես ու ասես, որ դաշինքով ելել ես այս իշխանության դեմ: Հիշեցնեմ, որ մարդիկ լուցկու հատիկներ կամ չոփիկներ չեն, որոնց գլխիկի տեղ ակնթարթային կայծկլտացող ֆոսֆորային գնդիկ է, մարդիկ ուղեղ ունեն, հիշողություն ու զգացողություն:
Կկարողանա՞ս մարդկանց համոզել, որ դու ուրիշ Սեյրան ես, ով ապրում է վարձու սենյակում, զուրկ բոլոր հնարավորություններից… Ծանր խնդիր է. բոլոր հարցերը մի կողմ դիր ու այդ խնդրի լուծման վրա աշխատիր: Այլապես, կարող է պատահել, որ ընդդիմություն լինես, ու մարդիկ չիմանալով, թիմիդ իշխանության տեղ դնեն ու ուղարկեն այնտեղ, որտեղից եկել եք… Նյութի աղբյուրը ` hraparak.am
Spread the love

Be the first to comment on "Շտապ. Ցավակցում ենք Սեյրան Օհանյանին նա…Ի՞նչ է պատահել…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել