ԱՌԸԸԸ ՀԱ…մալադեց ,Ռիտա Սարգսյանը նվաստացրեց Ռուզաննա Խաչատրյանին,,,Տեսեք ինչ է արել… Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանն այս պահին փորձում են ,,,

timthumb.php_-1

Armtimes.com / Արյունաբանական կենտրոնի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի որոշ հայտարարություններ մեծ ալիք բարձրացրեցին սոցիալական ցանցերում:

Տիկին Սարգսյանը` պատասխանելով իր ամուսնու աշխատանքի հետ կապված հարցերին, նախ ասաց, թե չէր ցանկանա, որ նա առհասարակ քաղաքական ասպարեզում լիներ, նախագահ դառնար:
Իսկ հարցին, թե ընդհանրապես խորհուրդներ տալի՞ս է ամուսնուն քաղաքական գործունեության ընթացքում, հայտարարեց.

«Վա~յ, ի՞նչ եք ասում, ես չեմ սիրում ընդհանրապես այն կանանց, կին ասելով` տիկնանց, ովքեր պիտի խորհուրդ տան ամուսնուն,
ո՞նց կարող եմ ես խորհուրդ տալ, ես դեմ եմ դրան, կյանքում չեմ տա, ու չեմ հարգի էն տղամադուն, որ պետք է լսի իմ խորհուրդը` գործի մեջ»:

Խիստ կանացի կոկետությամբ եւ նրբությամբ ասված այս խոսքերը տարբեր քննարկումների առիթ տվեցին:

Դրանք վերագրվեցին հիմնականում հայկական մենթալիտետին, թե կինը չպետք է միջամտի ամուսնու մեծ գործերին:
Եղան կարծիքներ էլ, թե առաջին տիկինն օբյեկտիվորեն է վերաբերվում իր հնարավորություններին, եւ փաստորեն չի մտնում այնտեղ, որտեղ ինքը, մեղմ ասած, լավագույն ձեւով չի կարող ներկայանալ:

Ընդհանուր առմամբ` հայտարարությունը բացասաբար ընդունվեց ֆեմինիստների, Սերժ Սարգսյանին առանց այն էլ չընդունողների, եւ Հայաստանի քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացման
ջատագովների կողմից, թե իբր առաջին տիկնոջ խոսքը կարծրատիպեր է առաջացնում, թե կանայք կամ քաղաքական գործիչների կանայք, քաղաքականությունից հեռու պետք է մնան:

Be the first to comment on "ԱՌԸԸԸ ՀԱ…մալադեց ,Ռիտա Սարգսյանը նվաստացրեց Ռուզաննա Խաչատրյանին,,,Տեսեք ինչ է արել… Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանն այս պահին փորձում են ,,,"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել