ՇՈԿԱՅԻՆ ԴԵՊՔ ► Հայաստանում Գյուղապետը աշակերտուհուն ԲՌՆԱԲԱՐԵԼ Է հենց դպրոցում 18+

1495807019_00000000000000000000000
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետեւել իրեն:
«Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է՝ այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին կանչել է Կարինեին եւ տարել: Երեխաները կասկածել են… Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնում է ու բանալու անցքով նայում»,- պատմում է Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը:
Կարինեի հետ կատարվածը տեսնելով՝ աղջիկը վազում եւ օգնության է կանչում ուսուցիչներին: Սկզբում «օգնության» է հասնում Ալվարդ Սահակյանը, հետո՝ Նելլի Գալստյանը, սակայն երկուսն էլ վախենում են դուռը բացել եւ գյուղապետ-ուսուցչի արածը «բացահայտ» տեսնել:
Արդեն երրորդ ուսուցիչը՝ դպրոցում պատմություն դասավանդող Հովհաննես Բաղդասարյանը, «դեպքի վայրին» մոտենալ ընդհանրապես հրաժարվում է:
«Ասում է՝ ես Ազատի հետ չունեմ, հետը կռված եմ, չեմ էլ ուզում երեսը տեսնեմ,- պատմում է Գագիկը,- երեխաները նորից դասի չեն մտել: Տեսնելով Կարինեի վիճակը՝ դուրս են եկել դպրոցի հայաթ ու կանչել՝ ար-դա-րու-թյուն, ար-դա-րու-թյուն: Մոտ 30 երեխա, ամբողջ գյուղում ձայնը զրնգացել է»:
Գագիկը մանրամասնում է, որ գյուղապետը երեխային բռնաբարել է: Դեպքից հետո աղջիկը կարմրած է եղել, քայլել է օրորվելով: Նա մինչեւ հիմա շատ վախեցած է. «Ով մոտենում է, ասում է՝ Ազատը եկավ, սպանելու է ինձ, Ազատը եկավ, սպանելու է ինձ: Մենակ էդ 2 բառն է ասում: Որ (Ազատը) ասել է՝ եթե ասես, սպանելու եմ, իմանում է, թե Ազատն է դուռը բացում-փակում»:
Գագիկի խոսքով՝ թե ստույգ ինչ է կատարվել, իրենք իմացել են դեպքի հաջորդ օրը:
«Գնացի, որ դպրոցի տնօրենին՝ Սիրուն Մկրտչյանին տեսնեմ, ասացին՝ գնացել է Գորիս: Մոտեցա ուսմասվարին՝ Ալվարդ Հայրապետյանին՝ Դուք գիտե՞ք, թե դպրոցում ինչ է կատարվում, հեսա սուտկեն լրացել է, բայց մեզ չեք ասել,- պատմում է Գագիկը,- դասատուներն ասում են՝ մենք շուտ ենք իմացել, մտածել ենք՝ թող անցնի գնա… Դե, գյուղապետ է մի պատառ կոշտ ու կոպիտ ա անում, ասում են՝ զահլա չունենք, վախենում են»:
Ըստ Գագիկի՝ գյուղապետ Ազատ Ղուկասյանին կանչել են տուն, որպեսզի անձամբ լսի, թե Կարինեն ինչ է պատմում: Սակայն գյուղապետը տուն մտնելուն պես սկսել է երեխային հրել եւ ասել՝ «ես քեզ կանչել էի իմ կաբինետ փարոսի համար, որ տեսնեմ՝ փարոս ստանո՞ւմ եք, թե՞ չէ»:
«Մենք իրան տնից հանեցինք, ասացինք՝ էսքանից հետո հլը բրդո՞ւմ ես: Զանգեցինք ոստիկանություն, մինչեւ 1 ժամը եկան, Կարինեին տարան, ուսուցիչների հետեւից գնացող աշակերտին էլ տարան ու պատմության դասատու Հովիկ Բաղդասարյանին»,- պատմում է Գագիկը:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» միայն հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Այլ հարցի ոստիկանությունը չի պատասխանում՝ «նախաքննության շահերից ելնելով»:
«Ինքը՝ գյուղապետը, երկու օր գնաց ստից պառկեց հիվանդանոցում, հիմա էլ փախել ա Երեւան: Իրան չեն բռնել»,- ասում է Գագիկը:
«Հետքի» տեղեկություններով՝  առաջին անգամը չէ, որ 1962 թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր եւ, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ: Անհասկանալի է, թե ինչու Ազատ Ղուկասյանը մինչ օրս կալանավորված չէ: Մի՞թե այս անգամ էլ հանրապետական գյուղապետը անպատիժ կմնա:

Be the first to comment on "ՇՈԿԱՅԻՆ ԴԵՊՔ ► Հայաստանում Գյուղապետը աշակերտուհուն ԲՌՆԱԲԱՐԵԼ Է հենց դպրոցում 18+"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել