Օֆշորային ևս մեկ սկանդալ․ Հայկական Ժամաննակ

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրված օտարերկրյա ամենախոշոր ներդրումը (զուտ ներհոսքը) արձանագրվել է Կիպրոսից, որը ինչպես հայտնի է, օֆշորային գոտի է: Այստեղից մեր տնտեսության մեջ ներդրվել 170 մլն դոլար:

 

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն, այս գումարը ներդրվել է «կացության կազմակերպում» տողով: Թե ՀՀ-ում որտեղ և ով է «կազմակերպել» այդ «կացությունը» անհայտ է: Թերևս, բոլորին է հայտնի, որ հաճախ մեր պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց ապօրինի եկամուտները կուտակում են օֆշորներում և որպես «օտարերկրյա» ներդրում բերում ՀՀ, նպատակ ունենալով թաքցնել այդ գումարների ծագումնաբանությունը:

 

Բացի դրանից, ձևակերպելով ներդրումը որպես «օտարերկրյա», ստանում են հարկային որոշակի արտոնություններ: Բայց սա էլ ամենը չէ: Որևէ բիզնեսում օֆշորներից բերված ուռճացված ներդրում ցույց տալու պարագայում այդ անհայտ «ներդրողները» հետագայում խուսափում են հարկերի մի զգալի մասից: Ստացված հասույթներից մի որոշակի մասը նրանք իբր ուղղում են այդ «ներդրումը» մարելուն և այդպիսով թերվճարումներ անում պետբյուջե: Եվս մի խոշոր «օտարերկրյա» ներդրում, մոտ 60 միլիոն դոլարի, մեր տնտեսության մեջ դրվել է մեկ այլ օֆշորից՝ Լյուքսեմբուրգից»։

 

 

Be the first to comment on "Օֆշորային ևս մեկ սկանդալ․ Հայկական Ժամաննակ"

Leave a comment

Your email address will not be published.


*