Հիշեք՝ Քաջության չափանիշը մեզ համար Մովսեսն է, այլ ոչ թե Չե Գեվարան…

b317db06fe06e452

Կարեն Թումանյան 

Մենք այդպես էլ չսովորեցինք հավերժացնել մեր հերոսներին: Փոխարենը մենք հավերժացնում ենք այլազգի հերոսներին: Տարօրինակ մոտեցում ենք ցուցաբերում երբեմն. Ունենալով Մովսես Գորգիսյան մենք կարող է պահի տակ շեղվել և որպես քաջության չափանիշ տալ Չե Գևարայի անունը, այլ ոչ թե Մովսեսի:

Այո, մենք նրան շնորհեցինք Ազգային հերոսի կոչում, բայց հավատացեք այսպիսի տիտանների համար դա շատ համեստ է հնչում: Նրան հաջողվեց փոխել հայի տեսակը: «Պարտադիր չէ շղթան ձեռքից կամ պարանոցին գամված լինի, նախ հոգին պետք է ազատագրել շղթաներից»… Այո, նրա հոգին իսկապես ազատագրված էր շղթանից, բայց նա այնքան ուժեղ գտնվեց, որ այդ շղթաներից ազատագրեց նաև շատ շատերի հոգիները: Նա ինքնատիպ դարբնոց դարձավ մատաղ սերնդից ազգի սերուցք ատանալու գործում:

Նա մի քանի հազար նվիրյալների երևան գալու դրդապատճառը դարձավ: Նրան հաջողվեց ձուլել նոր հայի տեսակ, տեսակ, որը գին չունի, քանզի անգին է: Մովսես Գորգիսյան՝ մեծատառով հայ, որի կերպարից կարելի է կերտել վաղվա ամուր, արժեք ունեցող, թշնամու նետած յուրաքանչյուր մարտահրավերին արժանագույնս դիմակայող Հայաստանի քաղաքացու նկարագիրը:

Նա շարքայինից՝ շարքային էր, սովորականից՝ սովորական, քաջից՝ քաջ, համեստից՝ համեստ, վեհից՝ վեհ: Նա մի մարդ էր, ում դեմքին Հայոց պատմության դրական կողմերն էին դրոշմված: Նա մի մարդ էր, ում կողքին իր ընկերներն իրենց ոչ միայն պաշտպանված էին զգում, այլ նաև հպարտ:
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայկական պատմության մնայուն արժեք Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է:

Եթե մենք հայ ենք, ապա պետք է մեր հոգու մի անկյունում անպայման մի տեղ գտնենք այս հրաշալի հայի համար, եթե մենք հայ ենք, ապա պետք է փորձենք նմանվել նրան, եթե մենքա հայ ենք մենք պետք է իր լուր աշխարհի հայտնենք. Մենք Մովսեսի և նրա նմանների գործը շարունակողներն ենք:

Be the first to comment on "Հիշեք՝ Քաջության չափանիշը մեզ համար Մովսեսն է, այլ ոչ թե Չե Գեվարան…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել