Մեկնարկել է ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որին Ծառուկյանը չի մասնակցում

maxresdefault

Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ մեկնարկեց ԲՀԿ-ի քաղխորհրդի ընդլայնված նիստը, որն անցկացվում է դռնփակ ռեժիմով: Լուսաբանման համար ներս չեն թողնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:

Մինչ նիստի մեկնարկը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին տեղեկացրեց՝ քաղխորհուրդը քննարկելու է ԲՀԿ ապագան, ապագայի խնդիրները և խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը:

Մելքումյանը շեշտեց՝ անդրադարձ է կատարվելու նաև կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի ակնկալիքներին:

 

Be the first to comment on "Մեկնարկել է ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որին Ծառուկյանը չի մասնակցում"

Leave a comment

Your email address will not be published.


*