ՄԱՐՄԻՆՆԵՐԴ ԿՓՇԱՔԱՂՎԻ…Զինվորից՝ նամակ, որն ապտակից ուժեղ էր…

1480785672_35af3b23a671ed65ab0f339690f73c20

Այսօր, սովորությանս հակառակ էի գնացել, նամակները չէի նայել: Մի քանի րոպե առաջ բացեցի, մտածելով՝ գուցե ինչ որ մեկը կարևոր բա՞ն է գրել: Զինվոր էր գրել, առավոտյան կողմ. «Բարև ձեզ: Զինվորական ծառայության մեջ եմ: Այսօր Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է: Կարծես թե ոչ մեկը չի հիշում: Մի բան կգրե՞ք նրա մասին: Նա Ազգային հերոս է, մեզ համար բացառիկ օրինակ: Եթե նրան չեք հիշում, ինձպեսներին կհիշե՞ք… »:

Այնուհետև մի քանի անգամ հիշեցրել էր՝ աու՜… Ոնց որ տաք շամփուրով դաղեցին դեմքս: Բացեցի ֆեյսբուքը, մարդիկ միմյանց ծնունդ էին շնորհավորում , ծաղիկներ, վերամբարձ խոսքեր փոխանակում… Օրվա թեման Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն գալն էր, վարչապետի ֆեյսբուքյան պատասխանները… Իսկ Մովսեսին քանի՞ հոգի է հիշել:

1961թ. դեկտեմբեր 3. ծնվել է Մովսես Գորգիսյանը: 1990-ի հունվարին զոհվել է Երասխավանի մոտ, թշնամու գնդակից, 1996-ին նրա հետմահու տրվել է ՀՀ ազգային հերոս կոչումը։ Ու վերջ պատմությանը: Քանի՞ հոգի է հիշել: ՀԳ Ինձ մնում էր ընդամենը գրել՝ Զինվոր ներիր մեզ: Հասա՞վ նրան, թե՞ ընկերոջ հեռախոսով էր գրել: Չգիտեմ դեռ: Չի պատասխանել:

Հասմիկ Բաբաջանյան

Be the first to comment on "ՄԱՐՄԻՆՆԵՐԴ ԿՓՇԱՔԱՂՎԻ…Զինվորից՝ նամակ, որն ապտակից ուժեղ էր…"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել