Հասմիկ Պողոսյանի լացն ու Արմեն Ամիրյանի՝ Գյումրի տեղափոխվելու պատրաստակամությունը (Տեսանյութ)

armen-amiryan

Այսօր Գյումրի այցելած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե մշակույթի նախարարությունը տեղափոխեն Գյումրին՝ պատրա՞ստ է բնակվելու երկրորդ քաղաքում։ Լրագրողները նաև հիշեցրեցին, որ նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ցավագին էր տարել այդ խոսակցությունները՝ նույնիսկ արտասվել, որ պիտի գա ու բնակվի Գյումրիում։

Արմեն Ամիրյանն ասաց, որ եթե նման որոշում լինի, ինքը երբեք դեմ չի կանգնի Գյումրի տեղափոխվելուն, իսկ Հասմիկ Պողոսյանի պահով թերահավատորեն վերաբերվեց լրագրողների ասածին՝ հարցնելով՝ կարծո՞ւմ եք։

«Ես կարծում եմ՝ ցանկացած հայի համար, առավել ևս ցանկացած նախարարի համար Հայաստանի Հանրապետության որ անկյունն էլ լինի, շատ հոգեհարազատ ու պարտավորեցնող պիտի լինի այդ անկյունը պաշտպանելը, լինի դա մայրաքաղաք, լինի հեռավոր մի գյուղ, ես որևէ տարբերություն չեմ տեսնու , կարևորը իրապես նվիրվել, աշխատել և ծառայել ոլորտին, ժողովրդին», -ասաց նորանշանակ նախարարը։

 

Be the first to comment on "Հասմիկ Պողոսյանի լացն ու Արմեն Ամիրյանի՝ Գյումրի տեղափոխվելու պատրաստակամությունը (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել