Իրավիճակը առաջնագծում. ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է

zinvor_img_0474-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f-23-440x293

ԼՂՀ ՊԲ-ից հաղորդում են, որ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից /շուրջ 80 կրակոց/: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է:

Be the first to comment on "Իրավիճակը առաջնագծում. ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է"

Leave a comment

Your email address will not be published.


*