Տիգրան Կարապետիչը դեռ չի «համախմբվել»

Մինչ հին ու նոր, մոռացված եւ գերակտիվ կուսակցությունները լուրջ վերադասավորումների մեջ են ու փորձում են տեղավորվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի շարքում, Ժողովրդական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ շարունակում է հապաղել: «Իրավունքի»հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել ընտրություններին եւ ինչ ձեւաչափով, նա տվեց կարճ պատասխան. «Դեռ չենք որոշել, մի քանի ժամանակ հետո զանգ տվեք, հիմա ասելու բան չկա»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Տ. Կարապետյանը հայտարարել էր, որ չի բացառում իր անդամակցությունը օսկանյանական «Համախմբում» կուսակցությանը: Հետո էլ, մեզ հետ զրույցում հաստատել. «Համակրում եմ այդկուսակցությանը, եղածներից համարում եմ ամենահարմարը: Իսկ երբ իմ նպատակները այդ համախմբմանվերաբերյալ կլինեն, կասենք, կհրապարակենք»: Սակայն, ըստ էության, պարզվում է, որ Տ. Կարապետիչի «համախմբվելը» հետաձգվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Be the first to comment on "Տիգրան Կարապետիչը դեռ չի «համախմբվել»"

Leave a comment

Your email address will not be published.


*