Բաքվում վնասազերծել են ահաբեկչություն նախապատրաստող մահապարտին

15320304_1162573867130584_1921348970_n-thumb

Ադրբեջանցի ուժայինները շաբաթ վնասազերծել են ահաբեկչին, որը Բաքվի առևտրի կենտրոններից մեկում փորձում էր պայթեցնել մահապարտի գոտին: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կայքում:

 
Ադրբեջանի քաղաքացի Էմին Ջամիին ձերբակալելու գործողությունները տեղի են ունեցել «Բինա» առևտրի կենտրոնի մոտակայքում: Կասկածյալը դիմադրություն է ցույց տվել և փորձել է գործի գցել պայթուցիկ սարքը, սակայն սպանվել է հատուկ օպետարիվ խմբի ուժայինների կողմից:

Պետական անվտանգության ծառայությունում հիշեցրել են, որ 38-ամյա Ջամին 2007-ին դատապարտվել է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով: 2016-ի սկզբին նա դուրս է եկել բանտից և կրկին վերականգնել կապերը ահաբեկիչների հետ:

 

 

 

Be the first to comment on "Բաքվում վնասազերծել են ահաբեկչություն նախապատրաստող մահապարտին"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել