Ծնողը 7000 դոլար է տվել՝ որդուն զինծառայությունից ազատելու համար

120715lunchmoneyologist_640x360_copy-thumb

Ծնողը 7000 դոլար է տվել՝ որդուն զինծառայությունից ազատելու համար: Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրուցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես, Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված տեղեկություններով՝ Երևանի բնակիչ Լ. Մ. Հ-ը Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ այս տարվա փետրվարին Ն. Է. Ե.-ի միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 ԱՄՆ դոլար, իսկ հետո՝ ևս 250.000 հազար դրամ գումար է տվել ոմն Ե. Մ.-ին՝ որդուն՝ Տ. Լ. Հ.-ին 2016թ-ի ամառային զորակոչին տարկետում տրամադրելու նպատակով»,- մանրամասնեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ Տ. Լ. Հ.-ն 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ.-ին գումար չի վերադարձրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում:

Be the first to comment on "Ծնողը 7000 դոլար է տվել՝ որդուն զինծառայությունից ազատելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*