ՊՆ ՌՈ-ի կարևոր հորդորը զորակոչիկներին և զինծառայողների ծնողներին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ը (ծնված 10.08.1969թ.), 01.12.2016թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին,

որ 2016թ-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. (ծնված 04.04.1974թ., հասցե՝ ք.Երևան) միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 (յոթ հազար) ԱՄՆ դոլար, այնուհետև հետագայում ևս 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումար է տվել ոմն Ե. Մ., որդուն՝ Տ. Լ. Հ. 2016թ-ի ամառային զորակոչին տարեկետում տրամադրելու նպատակով:

Սակայն Տ. Լ. Հ. 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ. գումար չի վերադարձրել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում: Վստահեցնում ենք, որ ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժին

Be the first to comment on "ՊՆ ՌՈ-ի կարևոր հորդորը զորակոչիկներին և զինծառայողների ծնողներին"

Leave a comment

Your email address will not be published.


*