ԺԱՄԵՐ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ԱՐՄԵՆՉԻԿԻՑ

«Հայաստան ջան”. այսպես է կոչվում Արմենչիկի նոր երգը, որի խոսքերի հեղինակը Գեւորգ Եղիազարյանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ ռեժիսոր Ժոռ Մելոյանը նկարահանում է տեսահոլովակը: Երգիչը BRAVO.am-ին հայտնել է, որ իր նոր աշխատանքը հայրենիքի հանդեպ կարոտի մասին է.»Իմ մասնակցությամբ կադրերը նկարահանվում են Միացյալ Նահանգներում, կադրեր կլինեն նաեւ Հայաստանից: Կարծում եմ` իմ հանդիսատեսը կսիրի նաեւ այս երգը”:

Արմենչիկն` իր նոր` «Հայաստան ջան» տեսահոլովակի նկարահանումներին

«Հայաստան ջան”-ի պրեմիերան նախատեսվում է այս ամիս, իսկ երգիչը պատրաստվում է իր հերթական մենահամերգին.»Հոկտեմբերի 9-ին արդեն երրորդ անգամ ելույթ կունենամ Լոս Անջելեսի «Nokia” թատրոնում: Մենահամերգս նվիրված կլինի իմ բեմական գործունեության 20-ամյակին: Տարիներն ակնթարթի պես անցան…”:

Արմենչիկը` որդու հետ

Արմենչիկը մեզ հետ զրույցում պատմել է նաեւ որդու եւ կնոջ մասին.»Մայքլն արդեն երեքուկես տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Առայժմ միայն հայերեն է խոսում: Կարծում եմ` նա էլ երաժշտական ունակություններ եւ լսողություն ունի: Ժամանակ ունենալու դեպքում կինս` Լուսինեն, ներկա է լինում համերգներիս փորձերին, ձայնագրություններին: Իսկ տղաս երբեմն շատ կարճ ժամանակով մասնակցում է իմ տեսահոլովակների նկարահանման աշխատանքներին”:

 

 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի «ֆեյսբուքյան” էջից

Be the first to comment on "ԺԱՄԵՐ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ԱՐՄԵՆՉԻԿԻՑ"

Leave a comment

Your email address will not be published.


*